ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 103-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3, Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բաժնային սեփականություն, հավասար բաժիններով, նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և նվիրվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո, եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 2-ի N 103-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի N 3, Երեվան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
Բնակտարա-ծության հասցեն Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները Անձնագրային տվյալները Հատկաց-ման տարեթիվը Զբաղեց-
րած բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մետր) Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական հաշվեկշռա-
յին արժեքը (դրամ) Սեփականու-
թյան տեսակը Բնակտարա-
ծության պատկանելու-թյունը
1 2 3 4 5 6 7 8
ք.Գյումրի, Արևելյան փող., N3 հանրակացարան, բն.43 Հակոբյան Ստեփան Ռուբենի
Հակոբյան Ռուբեն Գերասիմի
Հակոբյան Ռուզաննա
Հակոբյան Լիանա Զավենի
Հակոբյան Ռուբեն Ստեփանի AH0567435 տրված` 15.04.2008թ. 016-ի կողմից
AF0763756 տրված` 13.08.2003թ. 016-ի կողմից
AC0301189 տրված` 29.06.1998թ. 016-ի կողմից
AH0598914 տրված` 13.06.2008թ. 016-ի կողմից
ծնված 2008թ. 1995թ. 81.23 9461.26 ընդհանուր համատեղ սեփականու-
թյուն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար-
ման վարչություն
ք.Գյումրի, Արևելյան փող., N3 հանրակացարան, բն.41 Մելիքյան Էդվարդ Գևորգի
Մելիքյան Ոսկեհատ
Մելիքյան Արմեն Էդվարդի AF0722463 տրված` 18.06.2003թ. 016-ի կողմից
AB0281395 տրված` 18.02.1997թ. 016-ի կողմից
AF0592447 տրված` 21.02.2003թ. 016-ի կողմից 1995թ. 66.44 7109.08 ընդհանուր համատեղ սեփականու-
թյուն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար-
ման վարչություն
ք.Երևան, Աճառյան 20/3 հանրակացարան,
N 101 սենյակ Խաչատրյան Մարո Մկրտչի AC0537833 տրված` 22.12.1998թ. 006-ի կողմից 2004թ. 13.8 57646.2 սեփականու-
թյան իրավունքով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար-
ման վարչություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան