Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. «աջակցություն» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սույն մասում նշված անձանց ընտանիքի անդամ են համարվում.
1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
3) համատեղ բնակվող ծնողները.
4) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սույն մասի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:»: