ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2012 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 6-րդ կետի 6.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Միջոցառում Ակնկալվող արդյունք Պատասխա-նատու մարմին
2008 2009 2010 2011 2012
2 3 4 5 6 7 8
6.3. Առողջապահական
միջազգային կանոնա-կարգերի պահանջներին համապատասխան բնակչության հիգիենիկ
և համաճարակային անվտանգության ապահովում Վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներբերման կանխարգելման ուժեղացված ընթացակարգեր Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների լրամշակված ազգային ծրագիր ՀՀ առողջապա-հության նախարարություն
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության համար առաջնահերթ հիմնախնդիրներ հանդիսացող հիվանդությունների կանխարգելման ծրագրեր
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 3
Երևան