Հոդված 7
Հոդված 7
ԽՊԳ նախապատրաստելու և անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման համակարգման համար ուղարկող Կողմերի և ընդունող Կողմի պաշտպանության նախարարություններում կառավարությունների ղեկավարների որոշմամբ ստեղծվում են ժամանակավոր օպերատիվ խմբեր, որոնք լուծում են հետևյալ խնդիրները.
օգնության ցուցաբերում ծրագրերի մշակման գործում` ըստ ապահովման տեսակների.
համագործակցության հարցերի մշակում և համաձայնեցում` ըստ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի տեխնիկական և թիկունքային ապահովման տեսակների.
վերահսկողություն` որոշումները ժամանակին ընդունելու և ԽՊՀՈՒ-ի կազմում ազգային խաղաղարար ուժերի գործունեության ապահովման խնդիրները ենթակա զորամասերի և ստորաբաժանումների կողմից կատարվելու նկատմամբ.
ԽՊՀՈՒ-ի տեխնիկական և թիկունքային ապահովման մարմինների և ուղարկող Կողմի զինված ուժերի տեխնիկական և թիկունքային ապահովման մարմինների միջև անընդհատ կապի պահպանում, իրավիճակի մասին զեկույցների, տեխնիկական և թիկունքային ապահովման ծառայությունների և դրանց իրագործման վերաբերյալ ամփոփագրերի և հայտերի նախապատրաստում: