Հոդված 16
Հոդված 16
ԽՊԳ նախապատրաստելու և անցկացնելու ժամանակ ընդունող Կողմը նախապես համաձայնեցված կարգով ապահովում է.
ԽՊՀՈՒ-ի տեղաբաշխումը և նրանց առաջադրված խնդիրների լուծման համար ենթակառուցվածքի անհրաժեշտ օբյեկտների անհատույց հիմունքով օգտագործման իրավունքի տրամադրումը.
ԽՊՀՈՒ-ի կողմից ռադիո, ռադիոռելեական, ներքնոլորտային, արբանյակային կապի միջոցների և այլ ռադիոէլեկտրոնային միջոցների (ՌԷՄ) օգտագործման հետ կապված հարցերի համաձայնեցումը հեռախոսային, հեռագրային, ֆաքսիմալային և կապի այլ միջոցներով ապահովման համար: ԽՊՀՈՒ-ի ՌԷՄ աշխատանքի համար ռադիոհաճախականությունների շերտերը (նոմինալները) համաձայնեցվում են ԽՊՀՈՒ-ի և ընդունող Կողմի ռադիոհաճախականության մարմինների կողմից: Ընդունող Կողմի կողմից ԽՊՀՈՒ-ին տրամադրվող կապի ծառայությունների վճարումն իրականացվում է ընդունող Կողմի զինված ուժերի համար սահմանված սակագներով.
ուղղակի հարկերից և այլ տուրքերից ազատում ընդունող Կողմի տարածքում գտնվող տրանսպորտային հաղորդակցությունները և կառույցները ԽՊՀՈՒ-ի կողմից օգտագործվելու ժամանակ.
ընդունող Կողմի պաշտպանության նախարարության համար գործող սակագներով ԽՊՀՈՒ-ին տրանսպորտային հաղորդակցությունների և կառույցների տրամադրում.
ԽՊԳ անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի գործունեության իրականացման և դրանց անձնակազմի բնակվելու համար անհրաժեշտ շտաբ-կայանների, ճամբարների և ծառայությունների տեղակայման համար շինությունների և հողատարածքների անհատույց տրամադրում: Ընդ որում` շինությունները և հողատարածքները հանդիսանում են ընդունող Կողմի սեփականությունը.
ԽՊՀՈՒ-ի տեղաբաշխման վայրերում օբյեկտներին վառելիքաէներգետիկ պաշարների մատակարարում և կոմունալ-կենցաղային ծառայությունների մատուցում, ինչը վճարվում է ԽՊՀՈՒ-ի կողմից ընդունող Կողմի զինված ուժերի համար սահմանված սակագներով.
աջակցություն ԽՊՀՈՒ-ին տենդերային հիմունքներով նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ պարենը, մատակարարվող իրերը, այլ ապրանքները և ծառայությունները ձեռք բերելու գործում: