Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ենթադրվող դուրս գալու ամսաթվից առնվազն վեց ամիս առաջ: Ավանդապահը մեկամսյա ժամկետում այդ մասին ծանուցում է Համաձայնագրի բոլոր մասնակիցներին: Ընդ որում` սույն Համաձայնագրից դուրս գալու ցանկություն հայտնած Կողմը պարտավոր է կատարել սույն Համաձայնագրով իր վրա վերցրած բոլոր պարտավորությունները, որոնք առկա են ավանդապահին ծանուցում ուղարկելու պահին:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է, եթե դրանից դուրս գալու հետևանքով մնում են սույն Համաձայնագրին մասնակցող երեքից պակաս Կողմեր:

Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից:

Բելառուսի Հանրապետության վերապահումը

Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 10-րդ կետով

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին Համաձայնագրի մասին

2007 թվականի հոկտեմբերի 5 Ք. Դուշանբե

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին Համաձայնագրին կից

«Բելառուսի Հանրապետությունը ելնում է նրանից, որ ԽՊՀՈՒ-ի գործունեության և անձնակազմի ֆինանսական ապահովումն իրականացվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի` ԽՊՀՈՒ ստեղծելու մասին որոշման և ԽՊԳ անցկացնելու մանդատի հիման վրա իրենց զինվորական կազմավորումները, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմը ԽՊԳ համար հատկացնող Կողմերի ազգային բյուջեների միջոցների հաշվին»:

Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։