Հոդված 2
Հոդված 2
Կողմերը համաձայնեցին ԽՊՀՈՒ-ի անձնակազմի համար սահմանել`
ա) ըստ նախկինում զբաղեցրած պաշտոնների` դրամական միջոցի (միջին աշխատավարձի), իրավունքների, երաշխիքների, փոխհատուցումների և այլ վճարումների, այդ թվում` ԽՊԳ-ին մասնակցության ընթացքում ծառայության (աշխատանքի) հատուկ պայմաններով, պահպանում, ինչն իրականացվում է ուղարկող Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) ԽՊՀՈՒ-ի անձնակազմին դրամական վարձատրություն, որի վճարման չափը և կարգը հաստատվում է սույն Համաձայնագրի Կողմերի որոշմամբ,
գ) վարձատրվող լրացուցիչ արձակուրդ 15 օր տևողությամբ` արձակուրդն անցկացնելու վայր մեկնելու և հետդարձի ժամանակը չհաշված,
դ) ԽՊՀՈՒ-ի զինվորական, ոստիկանական անձնակազմի ծառայության ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար հաշվանցում երկարամյա ծառայության մեջ, ԽՊՀՈՒ-ի քաղաքացիական անձնակազմի աշխատանքի ժամկետի կենսաթոշակի հաշվարկի համար (պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրման համար ուղարկող Կողմի կենսաթոշակային հիմնադրամին ապահովագրական մուծումներ վճարելու պայմանով) հաշվանցում աշխատանքային ստաժի մեջ` ծառայության (աշխատանքի) մեկ ամիսը` որպես երեք ամիս,
ե) միանվագ նպաստի վճարում ԽՊՀՈՒ-ի անձնակազմին, որը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացել է խեղումներ (վերքեր, վնասվածքներ, կոնտուզիաներ), հիվանդություններ, որոնք հանգեցրել են ժամանակավոր անաշխատունակության և հաշմանդամություն չեն առաջացրել, 5 ամսվա դրամական վարձատրության չափով, իսկ հաշմանդամության առաջացման դեպքում` 10 ամսվա դրամական վարձատրության չափով: Նշված նպաստը վճարվում է որպես հավելում ուղարկող Կողմի օրենսդրությամբ սահմանված նպաստների (ապահովագրական վճարների),
զ) բժշկական ապահովում` ուղարկող Կողմի օրենսդրությանը համապատասխան: