Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի մեջ ներքոհիշյալ տերմինները նշանակում են.

Անկախ Պետությունների Համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմ (այսուհետ` ԽՊՀՈՒ անձնակազմ) -ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմ, որից կազմավորվում է ԽՊՀՈՒ-ն,

ընդունող կողմ - պետություն, որի տարածքում անցկացվում է խաղաղության պահպանման գործողություն (այսուհետ` ԽՊԳ),

ուղարկող կողմ - ԽՊՀՈՒ-ի կազմին իր համակազմը հատկացնող պետություն,

ԽՊՀՈՒ-ի անձնակազմի ընտանիքների անդամներ - ամուսին (կին), երեխաներ և ծնողներ, ինչպես նաև այլ անձինք, ովքեր, ուղարկող Կողմի օրենսդրությանը համապատասխան, ճանաչվում են ընտանիքի անդամներ,

ԽՊՀՈՒ-ի պատասխանատվության գոտի - իր վրա դրված առաջադրանքների կատարման ժամանակ ԽՊՀՈՒ-ի անձնակազմի տեղաբաշխման գոտի այն շրջաններում և այն սահմաններով, որոնք որոշվել են հակամարտության կողմերի միջև ձեռք բերված համապատասխան համաձայնագրերով և պայմանավորվածություններով` Անկախ Պետությունների Համագործակցության կողմից անցկացվող խաղաղության պահպանման գործողության մանդատին համապատասխան,

ԽՊՀՈՒ-ի անձնակազմի դրամական վարձատրություն (այսուհետ` դրամական վարձատրություն) - խաղաղության պահպանման գործողություն անցկացնելու ժամանակ ԽՊՀՈՒ-ի կազմում առաջադրանքների կատարման համար ԽՊՀՈՒ-ի անձնակազմին ամեն ամիս վճարվող դրամական միջոցներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։