Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2011 թվականի N 1129-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Պետական դումայի ընտրությունների դիտարկման նպատակով 2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

4. Դիտորդական առաքելության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերի վերջնահաշվարկը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(4-րդ կետը լրաց. 16.02.12 N 131-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 29

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2011 թ.

նոյեմբերի 29-ի N 1129-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչԵՎ դեկտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնություն մեկնող դիտորդական առաքելության

Կ. Մուրադյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Ծ. Համբարձումյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

քարտուղարության խորհրդական

Ա. Մանասերյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

ԱՊՀ վարչության խորհրդական

Տ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

իրավաբանական վարչության կցորդ

Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

միջազգային կազմակերպությունների վարչության

ռեֆերենտ

Տ. Օհանյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

(համաձայնությամբ)

Ա. Խզմալյան - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և

բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային,

պետական սեփականության և գնային

քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ

(համաձայնությամբ)

Է. Հարությունյան - «Երիտասարդ դեմոկրատների միավորում»

հասարակական կազմակերպության նախագահ

(համաձայնությամբ)

Մ. Սարգսյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»

հասարակական կազմակերպության իրավաբան

(համաձայնությամբ)

Ռ. Բալասանյան - «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական

կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2011 թ.

նոյեմբերի 29-ի N 1129-Ա

որոշման

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Գործունեության/տեղափոխման ծախսերը Եվրո

Օդանավակայան/ե.գ. կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր)

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության

վայր և հետ)

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

70

15

450

25

230

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է ԺՀՄԻԳ-ին վճարվեն յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո 790 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից

Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից

Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից

Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 130 եվրո/գիշեր)

Սնունդ և մանր ծախսեր (70 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 8 օր)

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում

(60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում

(60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)

200

40

200

10

910

560

180

180

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից 2280 եվրո

Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար 3070 եվրո

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3070 եվրո, որից`

● յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2280 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ,

● յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 790 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախսը

Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը 200.000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։