«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«18» սեպտեմբերի 1999թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 584
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1999 թվականի հունիսի 30-ի դրությամբ կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների 1824800 ԱՄՆ-ի դոլար մնացորդի հետևյալ ծախսային ուղղությունները.
NN
ը/կ Ծախսային
ուղղությունը Նպատակը Գումարը
(ԱՄՆ դոլար) Աշխատանքների
իրականացման
պատասխանատուն
1 2 3 4 5
1. Մաքսային
համակարգ մաքսային ձևակերպումների պարզեցման, ավոմատացման համար ծրագրային ապահովումների մշակում և ներդրում 155000 ՀՀ պետական
եկամուտների
նախարարություն
2. Սեփականաշնորհում առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման ընթացակարգերի մշակում 90000 ՀՀ սեփականաշնորհման նախարարություն
3. Սոցիալական ապահովություն ընտանեկան նպաստի համակարգի կատարեկագործում 58350 ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
4. Ջրամատակարարում ա) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի համար 1 ջրի որակի հսկման համալիրի, 17 քլորացման սարքավորման և 1ջրի հոսքաչափի ձեռքբերում
Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի համար 11 քլորացման սարքավորման ձեռքբերում
բ) «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ի համար ջրաչափերի ձեռքբերում 190000
550000 ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
5. Դատաիրավական դատաիրավական վերապատրաստման կենտրոնի ծրագրի մշակում, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների կազմակերպման ծրագրի մշակում, դատարաննեի համար 6 բազմալիք ձայնագրիչի ձեռքբերում 126000 ՀՀ ֆինանսների նախարարություն
6. Ֆինանսական «Հայխնայբանկ» ՊԲԸ-ի ֆինանսական աուդիտի, գնահատման և վերակազմավորմանը (սեփականաշնորհմանը) նախապատրաստելու աշխատանքների իրականացում, պոտենցիալ ներդրողների հետ բանակցությունների վարում 295450 ՀՀ ֆինանսների նախարարություն
7. Կազմակերպությունների վերակազմակերպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկությամբ կազմակերպությունների վերակազմակերպման (սեփականաշնորհման) և ներդրումային ծրագրերի մշակում 300000 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
8. Ծրագրի իրականացման գրասենյակ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորում մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածի համար 60000 «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից: