Հոդված 20.1
Հոդված 20.1.
Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) հարկային հաշիվների սերիա-համարները անվավեր են ճանաչվում սույն հոդվածով սահմանված դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձի կամ հարկային մարմնի կողմից:
Հարկային մարմնի կողմից տրամադրված հարկային հաշիվների ձևերի սերիա-համարները անվավեր են ճանաչվում հարկային մարմնի կողմից` հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևերի խոտանման, չօգտագործված ձևերի վերադարձման կամ հարկ վճարողի կամքից անկախ պատճառներով կորստի դեպքերում` հարկ վճարողի ներկայացրած տվյալների (սերիա-համարների) հիման վրա: Հարկային մարմնի կողմից անվավեր ճանաչման ենթակա` հարկային հաշիվների սերիա-համարների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում հարկային հաշիվները սխալներով լրացվելու, գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում: Սույն մասով սահմանված դեպքերում հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը, ինչպես նաև սահմանված կարգով անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների անվավեր ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության և հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե`
1) չի պահպանվել հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգը կամ
2) հարկ վճարողը չի ներկայացրել տեղեկություն հարկային հաշիվը անվավեր ճանաչելու վերաբերյալ:
(20.1 հոդվածը լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն)