Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 200-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 12412172

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

27 մարտի 2012 թ. N 83-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 200-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի N 02/1508 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 200-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. Հրամանի 1-ին կետով հաստատված կարգի.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում տալու համար յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում վերադաս մաքսային մարմինը կազմակերպում է քննություն, իսկ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կազմակերպվում են մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի ուսուցման երկշաբաթյա դասընթացներ (այսուհետ` դասընթաց):».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննությունն անցկացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննության անցկացման օրվա, ժամի և վայրի, նախատեսված հարցաշարի, քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնական կայք-էջում` քննությունից առնվազն տասը օր առաջ, իսկ դասընթացի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը` դասընթացից առնվազն մեկ ամիս առաջ:».

4) 6-րդ կետի «որոնք ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացություն` անկախ դասընթացին մասնակցած լինելու հանգամանքից» բառերը հանել.

5) 12-րդ կետը «ակտերի» բառից հետո լրացնել «և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը ստուգող հարցերի» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։