Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կողմերը պետք է մշակեն և իրականացնեն սերտ համագործակցություն, մասնավորապես`

ա) ճնշելու ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը և իրականացումը, ինչպես նաև ահաբեկիչներին որևէ օժանդակության տրամադրումը` ներառյալ ֆինանսական,

բ) ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող, ծրագրող, օժանդակող կամ իրականացնող անձանց համար ապաստանը մերժելու համար,

գ) այն տարածքների հայտնաբերման ու ոչնչացման ուղղությամբ, որտեղ անցկացվում է ահաբեկիչների ուսուցում, իրականացվում են ահաբեկչական գործողությունների ծրագրում ու նախապատրաստում, եթե կան կոնկրետ ապացույցներ,

դ) ահաբեկչական խմբերի կամ կազմակերպությունների կողմից իրենց գործունեությունը թաքցնելու համար օգտագործվող կառույցների հայտնաբերման ու նույնացման ուղղությամբ,

ե) ֆինանսական օժանդակության, զենքի և զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի և աղբյուրների, քիմիական և կենսաբանական զենքերի և դրանց բաղադրիչների մատակարարման, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների ծրագրման, նախապատրաստման և իրականացման համար ցանկացած անձի և կազմակերպության ցանկացած օգնության տրամադրման կանխարգելման, հայտնաբերման և ճնշման ուղղությամբ:

Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն համատեղ գործողությունների արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։