Հոդված 13
Հոդված 13
1. ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը պետք է լինի սույն Լրացուցիչ արձանագրության Ավանդապահը:
2. Սույն Լրացուցիչ արձանագրության միակ` անգլերեն լեզվով բնօրինակը պետք է փոխանցվի ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը (PERMIS), որը պետք է յուրաքանչյուր Կողմին փոխանցի դրա հաստատված պատճենը:
3. ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը պետք է տեղեկացնի ՍԾՏՀ անդամ պետություններին`
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթի ներկայացման մասին,
գ) սույն Լրացուցիչ արձանագրության 15-րդ հոդվածի համաձայն` սույն Լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր օրվա մասին,
դ) սույն Լրացուցիչ արձանագրության հետ կապված ցանկացած այլ ակտի կամ ծանուցման փաստաթղթի մասին: