Հոդված 17
Հոդված 17
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Լրացուցիչ արձանագրությունից կամ չեղյալ հայտարարել այն` այդ մասին պաշտոնապես ծանուցելով ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը (PERMIS): Դուրս գալը կամ չեղյալ հայտարարելը ուժի մեջ են մտնում այդ մասին ծանուցումը ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության (PERMIS) կողմից ստանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Լրացուցիչ արձանագրությունը:
Կատարված է Աթենքում/Հունաստան/ երկու հազար չորս թվականի դեկտեմբերի 3-ին, մեկ բնօրինակով` անգլերեն լեզվով:
Սույն Լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է Ալբանիայի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բուլղարիայի Հանրապետության Կառավարության, Վրաստանի Կառավարության, Հունաստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռումինիայի Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Սերբիայի և Մոնտենեգրոյի Կառավարության, Թուրքիայի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության կողմից:
Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրել է վերապահումով:
Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը և վերապահումը
«Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի» Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Լրացուցիչ արձանագրության մասին
1. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ ինքը չի կարող երաշխավորել սույն Արձանագրության դրույթների կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից գրավված իր տարածքների նկատմամբ, քանի դեռ այդ տարածքները չեն ազատագրվել (գրավված տարածքների քարտեզը կցվում է):
2. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն Արձանագրությամբ նախատեսված իրավունքներից, պարտավորություններից և դրույթներից ոչ մեկը չի կիրառվի Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Լրացուցիչ արձանագրությունը ուժի մեջ է մտել 01.03.2008թ: