Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՍԾՏՀ Համաձայնագրի և սույն Լրացուցիչ արձանագրության շրջանակներում Կողմերը պետք է փոխանակեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, մասնավորապես`

ա) պետության ղեկավարների, միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց, դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսությունների անդամների, միջազգային միջկառավարական կազմակերպությունների պաշտոնյաների, պետական պատվիրակությունների մասնակիցների, ինչպես նաև ազգային/միջազգային իրադարձությունների մասնակիցների և այլ պաշտոնյաների ու քաղաքացիների դեմ ծրագրված և ուղղված ահաբեկչական գործողությունների մասին.

բ) իրենց պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների, խմբերի և անձանց, ինչպես նաև այդպիսի ահաբեկչական կազմակերպությունների, խմբերի և անձանց միջև շփումների մասին.

գ) Կողմերի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահաբեկչական փորձերի և գործողությունների մասին.

դ) ահաբեկչական գործողությունների և Կողմերի պետությունների տարածքներում այդպիսի գործողությունների իրականացման վտանգի մասին` ուղղված տնտեսական, տեխնոլոգիական և էկոլոգիական միավորների և կենսական նշանակության հաստատությունների դեմ.

ե) Կողմերի պետությունների տարածքներում գործող ահաբեկչական կազմակերպությունների և խմբերի, դրանց մարտավարության ու մեթոդների, ղեկավարների, անդամների մասին, ինչպես նաև այն անձանց մասին, ովքեր ներգրավված են և/կամ օժանդակում են այդպիսի խմբերի կամ կազմակերպությունների գործունեությանը.

զ) ահաբեկչությանն օժանդակող կազմակերպությունների և հաստատությունների, այդպիսի օժանդակության մեխանիզմների, տարածման և ուղղվածության մասին.

է) կազմակերպված հանցավոր խմբավորումների և անձանց կողմից զենքի, ներառյալ զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի և աղբյուրների, քիմիական և կենսաբանական զենքերի և դրանց բաղադրիչների ապօրինի առևտրի մասին, Կողմերի պետությունների տարածքներով ապօրինի փոխադրումների համար օգտագործվող ուղիների մասին.

ը) ահաբեկչական կազմակերպություններին և խմբերին ֆինանսական, փաստաթղթային կամ այլ տեսակի նյութական աջակցության` հայտնաբերված և կասկածելի աղբյուրների և ուղիների մասին.

թ) հակաահաբեկչական օրենսդրության և գործելակերպի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։