Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Հայցող Կողմը պետք է ապահովի սույն Լրացուցիչ արձանագրության համաձայն ձեռք բերված տեղեկատվության ու փաստաթղթերի գաղտնիության նույն մակարդակը, որը կիրառվում է հայցվող Կողմի կողմից նույնատիպ տեղեկատվության նկատմամբ:

2. Սույն Լրացուցիչ արձանագրության համաձայն ձեռք բերված տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ինչպես նաև քննության մեթոդների և հատուկ սարքավորումների կիրառման հնարների և/կամ նյութերի մասին տեղեկատվությունները չպետք է փոխանցվեն որևէ 3-րդ Կողմի առանց դրանք տրամադրող Կողմի նախնական թույլտվության:

3. Տեղեկատվությունը կամ սույն Լրացուցիչ արձանագրության հիման վրա մյուս Կողմի հարցմանը համապատասխան ձեռք բերված արդյունքներն առանց տրամադրող Կողմի նախնական գրավոր թույլտվության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար հայցվել կամ ներկայացվել են:

4. Դասակարգված տեղեկատվության տարածումն ու պաշտպանությունը պետք է իրականացվեն Կողմերի ներքին օրենսդրության և/կամ միջազգային համաձայնագրերի համաձայն:

5. Առանց վնաս հասցնելու ՍԾՏՀ Համաձայնագրի և սույն Լրացուցիչ արձանագրության Կողմեր հանդիսացող ՍԾՏՀ անդամ պետությունների համապատասխան միջազգային պարտավորություններին` սույն Լրացուցիչ արձանագրության համաձայն ստացված անձնական տվյալները պետք է ունենան առնվազն այնպիսի համարժեք պաշտպանություն, ինչպիսին ապահովում է տրամադրող Կողմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։