ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «տասնհինգ» բառը փոխարինել «հինգ» բառով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 5-ի N 394-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
մարտի 5-ի N 254-Ն որոշման
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և տառերով) _____
Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը
NN
ը/կ Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման
գործունեության լիցենզիա ստանալու համար` լիցենզավորող մարմին
հայտ ներկայացրած իրավաբանական անձի կամ անհատ
ձեռնարկատիրոջ մասին Տեղեկություններ
ներկայացված
հայտարարության
մասին
հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) իրավաբանական
անձի
անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
պետական գրանցման
ամսաթիվը պետական գրանցման համարը իրավա-
բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-
կատիրոջ բնակության) վայրը գործունեության իրականացման վայրի հասցեն ընդամենը` վաճառա-
տեղերի թիվը ՀԴՄ տեղադրած վաճառա-
տեղերի թիվը
1 2 3 4 5 6 7 8
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և տառերով) _____
Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը
NN
ը/կ Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող և հաշվետվություն ներկայացրած իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի մասին Տեղեկություններ վաճառատեղերի
մասին` ըստ հաշվետվությունների
հարկ վճարողի հաշվառ-
ման համարը
(ՀՎՀՀ) իրավա-
բանական անձի անվանումը, կազմակեր-
պական- իրավական
ձևը, անհատ ձեռնար-
կատիրոջ անունը, ազգանունը, պետական
գրանցման
ամսաթիվը պետական գրանցման համարը իրավա-
բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-
կատիրոջ բնակության) վայրը գործու-
նեության իրակա-
նացման վայրի հասցեն ընդամենը` վաճառա-
տեղերի թիվը վաճառատեղերի ընդհանուր մակերեսը
(քառ. մ) ՀԴՄ տեղադրած վաճառա-
տեղերի թիվը
1 2 3 4 5 6 7 8 9
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան