Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԵՎ ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 սեպտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 1999 թվականի N 606

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԵՎ ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժառանգական և քաղցկեղային հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման բնագավառում գիտական հիմնարար հետազոտությունների արդյունքների ներդրման անհրաժեշտությունը և կանխարգելիչ բուժական միջոցառումների անցկացման հույժ կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ստեղծել ժառանգական և քաղցկեղային հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման կենտրոն` հիմնարկի կարգավիճակով:

2. Ընդունել սփյուռքահայ բարերարների և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի առաջարկությունները կենտրոնին համապատասխան շենք և սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` մեկամսյա ժամկետում`

ա) սփյուռքահայ բարերար Կարպիս Ջրբաշյանի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցներով նշված կենտրոնն ապահովել անհրաժեշտ տեխնիկական սարքերով և գրասենյակային գույքով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ հաստատել ժառանգական և քաղցկեղային հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաև նշված հիվանդությունների մոլեկուլային ախտորոշման բնագավառում հիմնարար գիտական հետազոտությունների ու կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 28-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։