Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «օրակարգերի նախագծերում օրենքի» բառերը փոխարինել «օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի» բառերով.
2) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Եթե Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցի ընդգրկվելը գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել է, ապա այդ հարցը՝
ա) գլխադասային հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվում հեղինակի (հիմնական զեկուցողի) գրավոր դիմումով.
բ) հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը դուրս է գալիս Ազգային ժողովում շրջանառությունից, եթե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը հեղինակը գրավոր չի դիմում գլխադասային հանձնաժողով:»: