Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով.
«գ.1) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների և գործունեության ոլորտների հաստատում.».
2) 6-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասի «ե» բառը փոխարինել «դ» բառով.
4) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ մասով.
«7.1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման ժամանակահատվածում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով կազմավորվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները, իսկ սույն օրենքի 24.1-րդ հոդվածով նախատեսված կարգով կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով: Հանձնաժողովների կազմավորումն ավարտվելուց հետո Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս դրա վերաբերյալ հայտարարությամբ:»: