Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «օրենքով սահմանված կարգով» բառերը հանել.

2) 1-ին մասի «ա» կետը «նիստերին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է» բառերով.

3) 1-ին մասը «ա» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1», «ա.2» և «ա.3» կետերով.

«ա.1) ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.

ա.2) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներին, որոնց կազմում նա ընդգրկված է.

ա.3) պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները.».

4) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ:».

5) 1.1-րդ մասի «կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերից» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նիստերից, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետի «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներից» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։