Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը 6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ և 6.2-րդ հոդվածներով.

«Հոդված 6.1. Պատգամավորի էթիկայի կանոնները

1. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին:

2. Պատգամավորի էթիկայի կանոններն են`

ա) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

բ) հարգել հանրության բարոյական նորմերը.

գ) պահպանել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը.

դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.

ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.

զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

է) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.

ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։