Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական ծանուցում` անձին առձեռն, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.

2) հրապարակային ծանուցում՝ տեղեկատվություն պարունակող հայտարարություն.

3) հրապարակային ծանուցում հրապարակող անձ՝ հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին (այսուհետ՝ հրապարակող անձ).

4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ՝ կայք).

5) տպագրական նիշ` ցանկացած առանձին տառ, թիվ, կետադրական նշան կամ այլ նշան, բացառությամբ բացատների.

6) կայքը վարող անձ՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի ադմինիստրատոր կամ մոդերատոր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։