Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2012 թվականի N 471-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 2043-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետում`

ա. «ա» ենթակետից հանել «, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը,

բ. «զ» ենթակետում «գրանցվում են 6 ամսվանից» բառերը փոխարինել «գրանցվում են 6 ամիս և» բառերով,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.

«է) ոստիկանության այն ծառայողները, ովքեր ենթարկվել են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի:».

2) 5-րդ կետում «հերթական» բառը փոխարինել «ամենամյա» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. ապրիլի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։