Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2012 թվականի N 461-Ն

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սկսել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) կազմակերպել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները` մինչև 2013 թվականի մայիսի 5-ը.

2) գնահատել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը` մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը.

3) ներկայացնել Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` մինչև 2012 թվականի հուլիսի 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. ապրիլի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։