Հոդված 6
Հոդված 6
Հանձնաժողովի նիստերին և սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցության ուղղությունների շրջանակներում աշխատանքների կատարման համար խորհրդակցություններին մասնակցելու համար Կողմերի ներկայացուցիչների գործուղման դեպքում գործուղող Կողմը հոգում է իր ներկայացուցիչների ճանապարհածախսը, սնվելու և կեցության ծախսերը: Ընդունող Կողմը ստանձնում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպման ու անցկացման և Հանձնաժողովի աշխատանքային պլանից բխող այլ հանդիպումների հետ կապված ծախսերը: