Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով.

սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ուղղություններով համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում և իրագործում,

խորհրդակցությունների, համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդատվությունների անցկացում,

համատեղ զեկույցների, հոդվածների և մենագրությունների հրապարակում,

օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական, գիտատեխնիկական գրականության փոխանակում գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման ոլորտում,

համատեղ գիտահետազոտական աշխատանքների անցկացում և համատեղ տեղեկատվական համակարգերի ստեղծում գեոդեզիայի, քարտեզագրման ու աերոտիեզերական նկարահանման ուղղություններով,

գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված առաջարկությունների մշակում,

Կողմերի կամ նրանց պետական մարմինների ու սուբյեկտների միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի և կոնտրակտների հիման վրա աշխատանքների անցկացում, խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Համագործակցությունը կարող է իրականացվել նաև այլ` սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում համաձայնեցված ձևերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։