Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված գործունեությունը համակարգելու համար Կողմերը ստեղծում են գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության հայ-բելառուսական համատեղ հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերը վեց ամսվա ընթացքում միմյանց ծանուցում են Հանձնաժողովի համանախագահների նշանակման մասին. համանախագահները ձևավորում են Հանձնաժողովի կազմը:
Հանձնաժողովը կգործի դրա առաջին նիստի ընթացքում հաստատված կանոնակարգի հիման վրա:
Հանձնաժողովը մշակում և հաստատում է Կողմերի միջև համագործակցության ծրագրերը` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ուղղություններով, համակարգում է դրանց կատարումը և ընդունում է համատեղ որոշումներ համագործակցության զարգացման ուղղությամբ: