Հոդված 7
Հոդված 7
Կողմերը, իրենց պետությունների օրենսդրության համաձայն, կնպաստեն երկու պետությունների այն տնտեսավարող սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, որոնց գործունեությունը կապված է գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման համակարգերի ստեղծման ոլորտի հարցերի հետ:
Սույն Համաձայնագրի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները կարող են կնքել քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք կսահմանեն համագործակցության պայմանները:
Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն Համաձայնագրի հիման վրա քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում տնտեսավարող սուբյեկտների ստանձնած պարտավորությունների համար: