ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2012 թվականի N 351-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի ապրիլի 25-27-ը Ռումինիայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Աշոտյանի` Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ռ. Սուքիասյանինը` բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
2) Գ. Հարությունյանինը, Ա. Սիմոնյանինը և Կ. Հակոբյանինը՝ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի ու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ռումինիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 16-ի N 351-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
Գ. Հարությունյան - Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Կ. Հակոբյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկաան համալսարանի ուսանող (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան