ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2012 թվականի N 310-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 3-ի N 544
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Oսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Վասիլյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Կ. Առուստամյան - ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետ (համաձայնությամբ)
Դ. Մելքոնյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Հովակիմյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 10
Երևան