Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-10-31-ից մինչև 2002-02-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-02-02Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«21» հոկտեմբերի 1999թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 658

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Շինարարության թույլտվության հետ մեկտեղ կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:

Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը»:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում հաստատել շինարարության վարման մատյանի ձևը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։