Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2012 թվականի N 388-Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի նշումը կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. ապրիլի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 28-ի N 388-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Է. Շարմազանով - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Գ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Միրզախանյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

Տ. Այվազյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Երեմյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Թամազյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Մ. Մելիք-Բախշյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Ամիրյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Վ. Գասպարյան - «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։