Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Նույնական տեքստեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Նույնական տեքստեր

ՍՈՒՅՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ընդունելով, որ աղետների մասշտաբները, բարդությունը, հաճախականությունը և հետևանքները աճում են տագնապալի տեմպերով` թողնելով առանձնակի ծանր հետևանքներ զարգացող երկրներում,

վկայակոչելով, որ մարդասիրական օգնություն և օժանդակություն ցուցաբերող մարմիններն ունեն հուսալի և ճկուն հեռահաղորդակցական ռեսուրսների կարիք կենսականորեն կարևոր խնդիրների լուծման համար,

վկայակոչելով նաև հեռահաղորդակցական ռեսուրսների էական դերը մարդասիրական օգնություն և օժանդակություն ցուցաբերող անձնակազմի անվտանգության ապահովման գործում,

վկայակոչելով նաև հեռարձակման դերի կենսական կարևորությունը ռիսկի ենթակա բնակչության շրջանում աղետի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում,

վստահ լինելով, որ հեռահաղորդակցական ռեսուրսների արդյունավետ, ժամանակին օգտագործումը, ինչպես նաև արագընթաց, արդյունավետ ճշգրիտ ու հավաստի տեղեկատվական հոսքը էական նշանակություն ունեն աղետների պատճառած մարդկային կորուստների, մարդկային տառապանքների և գույքին ու շրջակա միջավայրին հասցված վնասների նվազեցման գործում,

մտահոգված լինելով հաղորդակցական սարքավորումների և տեղեկատվական հոսքերի վրա աղետների թողած հետևանքներով,

տեղյակ լինելով աղետի ենթակա առավել թույլ զարգացած երկրներում աղետը մեղմացնելու և օգնություն ցուցաբերելու նպատակով առկա հեռահաղորդակցական ռեսուրսների զարգացման առանձնահատուկ կարիքների մասին,

վերահաստատելով արտակարգ իրավիճակներում փրկարար հաղորդակցման միջոցներին ավելի քան հիսուն միջազգային կանոնակարգային փաստաթղթերով, այդ թվում` Միջազգային հեռահաղորդակցական միության Սահմանադրությամբ շնորհված բացարձակ առավելությունները,

նկատի ունենալով աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման գործում միջազգային համագործակցության պատմությունը, այդ թվում` մարդկային կյանքեր փրկելու գործում պատշաճ ժամանակին գործարկված և օգտագործած հեռահաղորդակցական ռեսուրսների կատարած դերը,

նկատի ունենալով նաև աղետի վերականգնման և աղետին արձագանքման գործում հեռահաղորդակցական համակարգերի կարևորագույն դերի վերաբերյալ Աղետի պայմաններում հաղորդակցության ապահովման մասին կոնֆերանսը (Ժնև, 1990),

նկատի ունենալով նաև աղետի պայմաններում հաղորդակցության ապահովման մասին Տամպերեի հռչակագրում (Տամպերե, 1991) ամրագրված հրատապ կոչը` աղետի մեղմացման և աղետի ժամանակ օգնության ցուցաբերման նպատակով հուսալի հեռահաղորդակցական համակարգեր շահագործելու, ինչպես նաև նման համակարգերի մատչելիությունն ապահովելու նպատակով «Աղետի պայմաններում հաղորդակցության ապահովման մասին» միջազգային կոնվենցիա գրելու վերաբերյալ,

նկատի ունենալով նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հմ. 44/236 բանաձևը, ուր 1990-2000 թվականներն անվանվում են որպես բնական աղետի վտանգների նվազեցման միջազգային տասնամյակ, ինչպես նաև հմ. 46/182 բանաձևը, ուր կոչ է արվում ամրապնդել միջազգային համագործակցությունը` արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար,

նկատի ունենալով նաև բնական աղետի վտանգների նվազեցմանը նվիրված համաշխարհային կոնֆերանսում (Յոկահոմա, 1994) ընդունված` Յոկահոմայի ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակներում հաղորդակցման ռեսուրսներին` աշխարհն առավել անվտանգ դարձնելու նպատակով տրվող ակնառու դերը,

նկատի ունենալով նաև հեռահաղորդակցության զարգացման Հեռահաղորդակցական միջոցների զարգացման մասին համաշխարհային կոնֆերանսում (Բուենոս Այրես, 1994) ընդունված և Համաշխարհային հեռահաղորդակցության միության լիազոր կոնֆերանսում (Կիոտո, 1994) հաստատված 7-րդ բանաձևը, ուր կառավարություններին կոչ է արվում կանոնակարգային խոչընդոտները նվազեցնելու և հնարավորության դեպքում վերացնելու, ինչպես նաև պետությունների միջև համագործակցությունն ամրապնդելու միջոցով ձեռնարկել ամեն հնարավոր քայլ` աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական տեխնիկայի արագ գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու համար,

նկատի ունենալով նաև ռադիոհաղորդակցության մասին համաշխարհային կոնֆերանսում (Ժնև, 1997 թ.) ընդունված հմ. 644 բանաձևը, ուր կառավարություններին կոչ է արվում լիովին աջակցել սույն Կոնվենցիայի ընդունմանը և ազգային մակարդակով դրա իրականացմանը,

նկատի ունենալով նաև հեռահաղորդակցության զարգացման մասին համաշխարհային կոնֆերանսում (Վալետտա, 1998) ընդունված հմ. 19 բանաձևը, ուր կառավարություններին կոչ է արվում շարունակել սույն Կոնվենցիայի քննարկումը` նրա ընդունմանը լիովին աջակցելու նպատակով,

նկատի ունենալով նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հմ. 51/194 բանաձևը, ուր խրախուսվում է մշակել աղետի մեղմացման արդյունավետ համակարգման թափանցիկ և օպերատիվ ընթացակարգեր և զարգացնել ռելիեֆային ցանցը որպես գլոբալ տեղեկատվական համակարգ` արտակարգ իրավիճակների և բնական աղետների վերաբերյալ հավաստի և օպերատիվ տեղեկատվություն տարածելու նպատակով,

հիշատակելով արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի եզրակացությունները աղետի մեղմացման և օգնության ցուցաբերման գործում հեռահաղորդակցության կարևորագույն դերի վերաբերյալ,

հիմք ընդունելով բազմաթիվ պետությունների, Միավորված ազգերի կազմակերպության մարմինների, կառավարական, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, մարդասիրական կառույցների, հեռահաղորդակցական տեխնիկա և ծառայություններ տրամադրողների, լրատվամիջոցների, համալսարանների, հաղորդակցության ու աղետի հարցերով զբաղվող կազմակերպությունների` աղետի ժամանակ օգտագործվող հեռահաղորդակցական միջոցների կատարելագործմանն ու բարելավմանն ուղղված աշխատանքը,

ցանկանալով ապահովել հուսալի և արագ հասանելի հեռահաղորդակցական ռեսուրսներ աղետի մեղմացման և օգնություն ցուցաբերելու նպատակով և

ցանկություն ունենալով նաև աղետների հետևանքների մեղմացման նպատակով նպաստել միջազգային համագործակցությանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։