Հոդված 11
Հոդված 11
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման մինչև 1949թ. դեկտեմբերի 31-ը Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի և Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետության համար, որն ստացել է Գլխավոր ասամբլեայի հրավերը՝ ստորագրելու Կոնվենցիան։
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
1950թ. հունվարի 1-ից սկսած սույն Կոնվենցիային կարող է միանալ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ և այդ Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած պետություն, որն ստացել է վերոհիշյալ հրավերը։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։