Հոդված 17
Հոդված 17
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և Կազմակերպության անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք նախատեսված են 11-րդ հոդվածում, ծանուցում է.
(ա) 11-րդ հոդվածին համապատասխան ստացված ստորագրման, վավերացման և միանալու մասին փաստաթղթերի վերաբերյալ,
(բ) 12-րդ հոդվածին համապատասխան ստացված բոլոր ծանուցումների մասին,
(գ) սույն Կոնվենցիայի՝ 13-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու մասին,
(դ) 14-րդ հոդվածին համապատասխան ստացված չեղյալ հայտարարումների մասին,
(ե) Կոնվենցիան 15-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարելու մասին,
(զ) 16-րդ հոդվածին համապատասխան ստացված ծանուցումների մասին։