Հոդված 11
Հոդված 11
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված ոչ անդամ պետություններին ծանուցում է հետևյալի մասին.
(ա) 4-րդ հոդվածի համաձայն կատարված ստորագրումների և ստացված վավերագրերի մասին,
(բ) 5-րդ հոդվածի համաձայն ստացված միանալու վավերագրերի մասին,
(գ) Կոնվենցիայի՝ 6-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելու օրվա մասին,
(դ) 8-րդ հոդվածի համաձայն ստացված հաղորդումների և ծանուցումների մասին,
(ե) 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված՝ չեղյալ հայտարարելու վերաբերյալ ծանուցումների մասին,
(զ) Կոնվենցիայի՝ 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժը կորցնելու մասին: