Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ իր քաղաքացիներից որևէ մեկի հետ ամուսնացած օտարերկրացի կինը կարող է իր խնդրանքով ձեռք բերել իր ամուսնու քաղաքացիությունը՝ հպատակագրման հատուկ արտոնյալ ընթացակարգով: Նման կարգով քաղաքացիության շնորհումը կարող է ենթարկվել այնպիսի սահմանափակումների, որոնք կարող են նախատեսվել ի շահ պետական անվտանգության կամ պետական քաղաքականության:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն համաձայնում է, որ սույն Կոնվենցիան չի մեկնաբանվի ի վնաս որևէ օրենսդրության կամ դատական պրակտիկայի, որոնց համաձայն նրա քաղաքացիներից որևէ մեկի հետ ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի կինը կարող է իրավունքով, իր խնդրանքով, ձեռք բերել ամուսնու քաղաքացիությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։