Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է ինքնակառավարում չունեցող, խնամարկյալ, գաղութային և մետրոպոլիայի մեջ չմտնող այն բոլոր տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար պատասխանատու է յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն: Տվյալ Պայմանավորվող պետությունը, հետևելով սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին, ստորագրելիս, վավերացնելիս կամ միանալիս հայտարարում է, թե մետրոպոլիայի մեջ չմտնող որ տարածքի կամ տարածքների նկատմամբ է Կոնվենցիան կիրառվում ipso facto՝ նման ստորագրման, վավերացման կամ միանալու հետևանքով:

2. Յուրաքանչյուր դեպքում, երբ քաղաքացիության նպատակի համար, մետրոպոլիայի մեջ չմտնող որևէ տարածք չի դիտվում որպես մետրոպոլիայի տարածքի հետ մեկ ամբողջություն, կամ Պայմանավորվող պետության կամ մետրոպոլիա չհանդիսացող տարածքի սահմանադրական օրենքներով կամ պրակտիկայով այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիայի կիրառման համար պահանջվում է մետրոպոլիայի մեջ չմտնող տարածքի նախնական համաձայնությունը, այդ Պայմանավորվող պետությունը պետք է փորձի իր կողմից Կոնվենցիան ստորագրելուց հետո տասներկու ամսվա ընթացքում ապահովել մետրոպոլիայի մեջ չմտնող տարածքի անհրաժեշտ համաձայնությունը, և նման համաձայնություն ձեռք բերելու դեպքում այդ մասին ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այդպիսի ծանուցագրում հիշատակված տարածքի կամ տարածքների նկատմամբ սույն Կոնվենցիան կիրառվում է Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցագիրն ստանալու օրվանից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված տասներկուամսյա ժամկետի ավարտից հետո համապատասխան Պայմանավորվող պետությունները Գլխավոր քարտուղարին տեղեկացնում են մետրոպոլիայի մեջ չմտնող այն տարածքների հետ իրենց խորհրդակցությունների արդյունքների մասին, որոնց միջազգային հարաբերությունների համար իրենք պատասխանատու են, և որոնց համաձայնությունը սույն Կոնվենցիայի կիրառման կապակցությամբ մերժվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։