Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Ստորագրելիս, վավերացնելիս կամ միանալիս՝ ցանկացած պետություն կարող է վերապահում կատարել սույն Կոնվենցիայի ցանկացած հոդվածի կապակցությամբ, բացառությամբ 1-ին և 2-րդ հոդվածների:

2. Եթե որևէ պետություն սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան վերապահում է կատարում, ապա Կոնվենցիան, բացառությամբ այն դրույթների, որոնց կապակցությամբ արվել է վերապահումը, գործում է վերապահումը կատարած պետության և մյուս կողմերի միջև: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն այդ վերապահման տեքստը փոխանցում է բոլոր այն պետություններին, որոնք հանդիսանում են կամ կարող են դառնալ Կոնվենցիայի մասնակիցներ: Ցանկացած պետություն, որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա սույն Կոնվենցիայի մասնակից, կարող է ծանուցել Գլխավոր քարտուղարին, որ ինքը համաձայն չէ իրեն Կոնվենցիայով կապված համարել այդ վերապահումը կատարած պետության հետ: Արդեն իսկ մասնակից պետության պարագայում այդ ծանուցումը պետք է կատարվի Գլխավոր քարտուղարի կողմից վերապահման տեքստը փոխանցելու օրվանից հետո իննսուն օրվա ընթացքում, իսկ հետագայում մասնակից դարձած պետության պարագայում՝ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուն օրվա ընթացքում: Նման ծանուցում կատարելու դեպքում Կոնվենցիան չի գործում ծանուցումը կատարած պետության և վերապահում կատարած պետության միջև:

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան վերապահում կատարած յուրաքանչյուր պետություն կարող է այն ընդունելուց հետո ցանկացած ժամանակ լրիվ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարել տվյալ վերապահումը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ կապակցությամբ ուղղված ծանուցման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։