Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2012 թվականի N 214-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի օգոստոսի 27-ին և նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրերի շրջանակներում քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը նվիրաբերելու մասին» N 1840-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 2-րդ կետում «Երևանի քաղաքային համայնքին» և «Երևանի քաղաքային համայնքի ենթակայության կազմակերպության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝» և «վերջինիս» բառերով.

2) 3-րդ կետում`

ա. «Երևանի քաղաքային համայնքի» և «Երևանի քաղաքային համայնքի բյուջեի» բառերը փոխարինել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության» բառերով,

բ. «նախատեսել, որ» բառերից հետո լրացնել «ավտոբուսները կարող են օտարվել բացառապես բաժնետերի որոշմամբ և» բառերը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։