Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 385 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հոկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 1999 թվականի N 676

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 385 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 385 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 19-ի N 515 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանի վրա».

բ) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կ Ա Զ Մ

ծրագրի իրականացման հանձնաժողովի

Ֆելիքս Փիրումյան - ՀՀ Նախագահի խորհրդական

Ատոմ Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ

Մայք Իդես - Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի նախագահի գործադիր օգնական

Ռոյ Հարիսոն - Հայաստանում Հանթսմանի գործադիր տնօրեն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Վ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։