Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-05-17-ից մինչև 2013-01-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 62-Ն

ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 67-րդ կետի «ե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշմամբ չեն սահմանվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թվաքանակները։

2.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդականի լրացուցիչ մեկ պաշտոն՝ ութ տարի ժամկետով։

Սույն կետում նշված պաշտոնը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար հաստատված աշխատողների ընդհանուր թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում։

(2.1 կետը լրաց. 01.02.07 N 91-Ն, փոփ. 19.05.09 N 533-Ն, 03.05.12 N 545-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունվարի 26-ի N 62-Ն որոշման

Թ Վ Ա Ք Ա Ն Ա Կ

ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ

Խորհրդական Մամուլի քարտուղար Օգնական Ռեֆերենտ

Նախարար 3 1 2 -

Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 2 1 1 -

Նախարարի տեղակալ - - 1 -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։