ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2012 թվականի N 392-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 301-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 5-ի աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 301-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մայիսի 3-ի N 392-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 5-ի N 301-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ն. Սարգսյան -Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան -ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Զ. Առաքելյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան -Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Լ. Իգիթյան -Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Քալաշյան -ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Լ. Վարդանյան -«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Հ. Վարդանյան -«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ա. Քասարյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)
Լ. Հակոբյան -«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան -«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)
Ս. Օհանյան -«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)
Կ. Այվազյան -Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ
Ս. Հարությունյան -«Հայաստանի երիտասարդ իրավաբաններ ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան