ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2012 թվականի N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 562-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «2011 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2013 թվականի փետրվարի 1-ը» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում`
ա. աղյուսակից հանել «Ներմուծման ժամկետը» սյունակը,
բ. աղյուսակը 101.11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
« 101.12 4416 Փայտե տակառներ և դրանց մասեր ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա կգ 22500 33696000
101.13 8427 Ավտոբեռնիչ` եղանիկային բռնիչով հատ 2 5720000
101.14 8432 Հողի մշակման սարքավորումներ հատ 8 11200000
101.15 8436 Շրեդերային ջարդիչ` ճյուղերի մանրացման համար հատ 1 5850000
101.16 9405 Հրակայուն լուսարձակներ, լուսատուներ և դրանց մասեր կգ 335 491000
101.17 8701 Տրակտորներ հատ 2 14040000
101.18 8716 Կցորդներ և կիսակցորդներ հատ 8 19200000
101.19 8431 Շերեփ` տրակտորի հատ 5 9750000
101.20 8201 Գյուղատնտեսական գործիքներ հատ 500 8000000
101.21 4011 Տրակտորների անվադողեր հատ 30 3450000
101.22 9027, 9018, 7017, 9024, 9011, 8421, 8419, 9016, 9025, 8423, 8479, 8418, 9031, 8514, 8418, 3926, 7017, 3923 Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` քարշիչ պահարան, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, սառնարան, ջերմաչափեր, գոլորշացուցիչ, ջրի մաքրման սարք, չորանոց, էքսիկատորներ, ջրի թորման սարք, ֆոտոէլեկտրակալորիմետր, մուֆելային վառարան, pH-մետր, իոնոմետր, ավտոկլավ, մանրադիտակ, էլեկտրական սալիկներ, պահարաններ, սեղաններ, վայրկյանաչափ, ավազի ժամացույցներ, մանրադիտակ, գորյաևի խցիկ, չորացման պահարան, բակտերիոցիդ լամպ, սպեկտրոֆոտոմետր, պոլյարոգրաֆ, ֆոտոէլեկտրալուսաչափ, քրոմոտոգրաֆ լրա-կազմ 1 7500000
101.23 8431 Էքսկավատորի շղթա կգ 1500 2340000
101.24 7309 Մետաղական տարա գինեգործության համար` 100 հազ. լ-ից ոչ ավելի կգ 1150 18721114
101.25 8424 Հեղուկացիր սարք` արտադրամասի խոնավության պահպանման համար հատ 1 4183071
101.26 7304 Չժանգոտվող պողպատե խողովակներ կգ 6482 125518487
101.27 9406 Մետաղյա շինարարական հավաքովի կոնստրուկցիա կգ 3700 52563255
101.28 7216 Սև մետաղյա պրոֆիլներ կգ 894 5299208
101.29 8415 Օդափոխության համակարգ հատ 1 6362060
101.30 8414 Կոմպրեսոր` օդի հատ 1 21050288
101.31 8423 Հատակի էլեկտրական կշեռք հատ 1 15144386
»,
գ. աղյուսակի 102-րդ կետի «Արժեքը» սյունակում «6214732550» թիվը փոխարինել «6584811419» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 10
Երևան