Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2704 «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳԻՆԵԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1026-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-06-04-ից մինչև 2018-01-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 մարտի 2012 թ. N 198-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2704 «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳԻՆԵԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1026-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. մայիսի 12-ի N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովների փորձագիտական եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2704 «Գինեգործություն և հյութերի արտադրություն» մասնագիտության «Գինեգործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2704 «Գինեգործություն և հյութերի արտադրություն» մասնագիտության «Գինեգործ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. հուլիսի 13-ի N 620-Ն հրամանը չեղյալ ճանաչելու մասին» N 1026-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչություններին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

Ա. Աշոտյան

Հաստատված է

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թ. մարտի 22-ի N 198-Ն հրամանի

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2704 «ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԳԻՆԵԳՈՐԾ» ՈՐՈԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։