«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11012219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 ապրիլի 2012 թ. N 236-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1047-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1047-Ն հրամանով հաստատված միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության պետական կրթական չափորոշչի փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին գլխի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության համապատասխան հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում են հետևյալ որակավորումները.
ա. ֆիզկուլտուրայի ուսուցիչ
բ. մարզիչ:»:
2) 2-րդ գլխի 7-րդ կետը լրացնել «4) մարզիչներ:» նոր ենթակետով:
3) 6-րդ գլխի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության՝ շնորհվող որակավորումներին համապատասխան հիմնական կրթական ծրագիրն իրականացվում է ըստ աղյուսակ 3-ա-ում և աղյուսակ 3-բ-ում բերված օրինակելի ուսումնական պլանի:»:
4) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը, հիգիենիկ պահանջները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար՝ «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը եվ հիգիենիկ պահանջները»:
5) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 20 ժամ» բառերով:
6) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-018 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 66 ժամ» բառերով:
7) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-019 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 64 ժամ» բառերով:
8) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-020 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 36 ժամ» բառերով:
9) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-021 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 64 ժամ» բառերով:
10) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար՝ «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները»:
11) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 56 ժամ» բառերով:
12) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-040 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «54 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 26 ժամ» բառերով:
13) Աղյուսակ 2-ը լրացնել հետևյալ նոր մոդուլներով.
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐԶՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»
1. Մոդուլի դասիչը ՖՈՒՄ-5-11-041
2. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակը ուսանողին սպորտի տեսության, նրա կառուցվածքի, սոցիալական ֆունկցիաների, ինչպես նաև սպորտային մրցումների էության և մրցակցային գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ որոշակի տեսական գիտելիքներ տալն է:
3. Մոդուլի տևողությունը 54 ժամ
4. Մուտքային պահանջները Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՖՈՒՄ–4-09–015 «Ֆիզիկական դաստիարակության պարապմունքի ձևերը» և ՖՈՒՄ-4-09 -022 «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները» մոդուլները
5. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
6. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել սպորտի տեսության առարկան և հիմնական հասկացությունները
7. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բնութագրում սպորտի տեսության առարկան, կիրառման անհրաժեշտությունը,
2) ճիշտ է բացատրում սպորտի տեսության հիմնական հասկացությունները,
3) ճիշտ է մեկնաբանում սպորտային շարժման, նրա կազմակերպման էական կողմերը, սպորտի սոցիալական գործառույթները:
8. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել սպորտային մրցումների համակարգը, մարզիկների մրցակցական գործունեությունը
9. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սպորտային մրցումների համակարգը և դերը,
2) ճիշտ է ներկայացնում մրցումների արդյունքի որոշման կարգը,
3) ճիշտ է նկարագրում մրցումների անցկացման պայմանները,
4) ճիշտ է ներկայացնում մրցումների ձևերը,
5) ճիշտ է մեկնաբանում մրցակցական գործունեության առանձնահատկությունները:
10. Ուսումնառության արդյունք 3 Ներկայացնել սպորտային մարզման համակարգը
11. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում սպորտային մարզման նպատակը, խնդիրները, միջոցներն ու մեթոդները, օրինաչափությունները,
2) մարզիկի ֆիզիկական պատրաստության վիճակը ճիշտ է գնահատում,
3) ճիշտ է գնահատում մարզիկի շարժողական, ուժային և արագային ընդունակությունները,
4) ճիշտ է կիրառում մարզիկի կոորդինացիոն ընդունակությունների մշակման մեթոդիկան,
5) ճիշտ է կիրառում մարզման գործընթացի կառուցվածքի տարրերը,
6) ճիշտ է ընտրում մարզման կառուցման մեթոդիկան,
7) ճիշտ է պլանավորում մարզման ընթացքը:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵՐՍՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»
12. Մոդուլի դասիչը ՖՈՒՄ-5-11-042
13. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գիտելիքներ տալ մերսման մասին, ձևավորել մերսման համապատասխան ձևերը, մեթոդներն ու տեսակները ընտրելու և կիրառելու կարողություն: Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը կարողանալու է հիմնավորել մարզական մերսման դերը և ազդեցությունը օրգանիզմի վրա, օգտագործել մերսման ֆիզիկական և տեխնիկական միջոցները, կատարել ինքնամերսում:
14. Մոդուլի տևողությունը 52 ժամ
15. Մուտքային պահանջները Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԱՕ-3-08-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ՖՈՒՄ-4-09-004 «Սիրտանոթային և նյարդային համակարգի անատոմիական առանձնահատկությունները» և ՖՈՒՄ-4-09-005 «Ընդհանուր և մարզական հիգիենա» մոդուլները
16. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
17. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել մերսման զարգացման պատմությունը, տեսակները և մեթոդները
18. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է բացատրում մերսման նշանակությունը, անհրաժեշտությունը մարզիկների համար,
2) ճիշտ է ներկայացնում մերսման զարգացման փուլերը և այդ բնագավառում գիտական նվաճումների կիրառումը,
3) ճիշտ է ներկայացնում մերսման տեսակները,
4) ճիշտ է ներկայացնում մերսման մեթոդները:
19. Ուսումնառության արդյունք 2 Ներկայացնել մերսման ազդեցությունը տարբեր օրգան-համակարգերի վրա, մերսման ցուցումներն ու հակացուցումները
20. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում մերսման ազդեցությունը տարբեր օրգան-համակարգերի վրա,
2) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի ցուցումները,
3) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի հակացուցումները,
4) ըստ իրավիճակի ճիշտ է ընտրում կիրառվող քսուքները և համանման միջոցները,
5) ճիշտ է ընտրում մերսման դիրքը,
6) ճիշտ է ընտրում ձեռքերի դիրքը և շարժումները:
21. Ուսումնառության արդյունք 3 Կատարել մերսման գործողություններ
22. Կատարման չափանիշներ 1) մերսողի պարտականությունները ճիշտ է ներկայացնում,
2) ճիշտ է կատարում ինքնամերսում,
3) ճիշտ է կատարում մերսման գործողություններ,
4) ճիշտ է ներկայացնում մերսման իրականացման տեղին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները,
5) կազմում է անհրաժեշտ փաստաթղթեր
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
23. Մոդուլի դասիչը ՖՈՒՄ-5-11-043
24. Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մարզական տերմինաբանության ճիշտ կիրառման ունակություններ:
25. Մոդուլի տևողությունը 36 ժամ
26. Մուտքային պահանջները Այս մոդուլի յուրացման համար նախնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:
27. Մոդուլի գնահատման կարգը Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է
28. Ուսումնառության արդյունք 1 Ներկայացնել ՀՀ լեզվական քաղաքականության իրավական նորմերի պահանջները
29. Կատարման չափանիշներ 1) ճիշտ է ներկայացնում լեզվական քաղաքականության վերաբերյալ ՀՀ օրենքները և գերատեսչական նորմատիվ ակտերը,
2) ճիշտ է մեկնաբանում իրավական ակտերի դրույթների կիրառման կարևորությունը:
30. Ուսումնառության արդյունք 2 Կիրառել մարզական տերմինները
31. Կատարման չափանիշներ 1) մարզական տերմինների նշանակությունը ճիշտ է բացատրում,
2) մարզական տերմիններն ըստ իրավիճակների ճիշտ է կիրառում,
3) գրագետ կազմում է գրավոր մարզական տեքստեր:
2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչություններին՝ սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Ա. Աշոտյան