Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 հոկտեմբերի 2011 թվականի N 42
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թվականի պետական ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն հետևյալ պարբերականությամբ`
1) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակին հաջորդող ամսվա 30-ին.
2) իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ` հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. նոյեմբերի 1
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թ.
հոկտեմբերի 27-ի նիստի N 42
արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թ.
հոկտեմբերի 27-ի նիստի N 42
արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2012 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
N Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունքը Կատարման ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը Պատասխանատու կատարողը
1 Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգ Պետական ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքների ամփոփում, գնահատում, վերլուծությունների իրականացում և համապատասխան մարմիններ առաջարկությունների ներկայացում /ըստ անհրաժեշտության/ 2012թ. հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2 Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հետազոտությունների կազմակերպում և իրականացում Ժողովրդագրական գործընթացների վրա գործոնային ազդեցությունների բացահայտում, ժողովրդագրական իրավիճակի ժամանակագրական զարգացումների գնահատում, և համապատասխան առաջարկությունների ներկայացում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
3 Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և ծրագրվող միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկում ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի տպագրում, հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4 Ժողովրդագրական զարգացման հիմնահարցերով զբաղվող պետական ծառայողների որակավորման բարձրացում Շուրջ 15 պետական ծառայողի վերապատրաստում. 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
5 Ընդլայնված վերարտադրության խրախուսում Ընտանիքում երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված երրորդ և հաջորդ շուրջ 6231 երեխաների միանվագ նպաստի տրամադրում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
6 «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրի մոնիթորինգ 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
7 Նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում Նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային և ծախսարդյունավետ մոդելների ներդրման միջոցով հանրապետության 8 մարզերում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկել շուրջ 2334 երեխա 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ մարզպետարաններ,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
8 Վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող շաքարային դիաբետի, սիրտ-անոթային, չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացում Նշված հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի նվազեցում 3%-ով 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
9 Մայրական առողջության բարելավում Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշի կրճատում 10%-ով (100.000 կենդանածնի հաշվով), նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների թիվը հասցնել 95% և ավելի 2012թ. ընթացքում դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
10 Մտավոր և ֆիզիկական թերզարգացման և հաշմանդամության կանխարգելման միջոցառումների շրջանակներում նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացում ՀՀ ողջ տարածքում, այդ թվում`
- հիպոթիրեոզի
- ֆենիլկետոնուրիայի
- լսողության Ներարգանդային ախտաբանությունների գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգային ծրագրերում հղիների ընդգրկվածության բարձրացում 20%-ով, նշված ախտաբանությունների նորածինների մոտ տարեկան մինչև 20 դեպքերի հայտնաբերում և հետագա բարդությունների կանխարգելում 2012թ. ընթացքում դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
11 Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի կատարելագործում, այդ բնագավառում միջազգային լավագույն փորձի տեղայնացում Սննդամթերքի անվտանգության զարգացման ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում: Սննդամթերքի անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սննդամթերքի իրացման և օգտագործման կանխարգելում` պետական վերահսկողության շրջանակներում կատարվող նմուշառումների և լաբորատոր փորձաքննությունների միջոցով 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
12 Կանանց և տղամարդկանց անպտղության կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում Անպտղության բուժման արդյունավետության միջին ցուցանիշի աճ մինչև 10 % ով 2012թ. ընթացքում դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
13 Հղիների մոտ սեռավարակների թեսթավորում Հղիների սիֆիլիսի, գոնորեայի, տրիխոմոնիազի հետազոտության ընդգրկվածությունը հասցնել 85% և ավելի 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ առողջապահության նախարարություն
14 Հղիության արհեստական ընդհատման անվտանգության մակարդակի բարձրացում Մայրական մահացության կառուցվածքում հղիության արհեստական ընդհատմանը վերագրվող մասնաբաժնի նվազեցում մինչև 5% 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ առողջապահության նախարարություն
15 Ընտանիքի պլանավորման ծառայությունների ցանցի հզորացում, մատչելիության բարձրացում, ծառայություն մատուցող մասնագետների գիտելիքների բարձրացում Ընտանիքի պլանավորման խորհրդատվություն և հակաբեղմնավորիչներ տրամադրող առողջության առաջնային պահպանման մակարդակում գործող ամբուլատորիաների, կանանց կոնսուլտացիաների և շտապ հակաբեղմնավորման միջոցներ տրամադրող ամբուլատոր գինեկոլոգիական ծառայության բարելավում, միջազգային համագործակցության շրջանակներում ծառայություն տրամադրող 30 բժշկական հաստատությունում ծառայություն մատուցող բուժանձնակազմի գործելակերպի և գիտելիքների գնահատում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
16 Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող ինֆեկցիոն հիվանդությունների` տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների, կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելում, անհրաժեշտ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացում Տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերման աճ մինչև 10%-ով, սեռավարակների տարածման նվազեցում 10 %-ով, սիֆիլիսի տարածման նվազեցում 15 %-ով, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի ցուցանիշի իջեցում մինչև 5 %: Պատվաստումներում մինչև 1, 2 և 7 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկվածության մակարդակի բարձրացում առնվազն 1%-ով, կարմրախտի դեմ 1 և 6 տարեկան երեխաների պատվաստումներում առնվազն 95% ընդգրկվածության ապահովում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե,
դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
17 Նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, վաղ ախտորոշում և անհրաժեշտ բժշկական գործընթացի ապահովում Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում մինչև 7,5%, (ելակետը 8,5%) 2012թ. ընթացքում դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
18 Երեխաների և դեռահասների առողջության պահպանում և զարգացում Մանկական (0-1) և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազեցում տարեկան մինչև 5%-ով:
Բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացում` տարեկան մինչև 5%-ով 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
19 Վերարտադրողական օրգանների չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում` սպասարկման տարածքում բնակվող 30-60 տարեկան կանանց օնկոցիտոլոգիական հետազոտության իրականացում Սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների կանխարգելման սկրինինգում կանանց ընդգրկվածությունը հասցնել 25% և ավելի 2012թ. ընթացքում դոնոր կազմակեր-
պություններ ՀՀ առողջապահության նախարարություն
20 Ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը նպատակաուղղված զանգվածային միջոցառումների, մրցույթների կազմակերպում և իրականացում ՀՀ պետական բյուջեով նախատեսված` համապատասխան միջոցառումների պատշաճ կազմակերպում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
21 Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությանը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության մեծացում. 3 մարզակառույցների վերանորոգում 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
22 Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգ Գործողությունների ծրագրով նախատեսված 2012թ. իրականացվելիք միջոցառումների արդյունքների ամփոփում, բացերի վերհանում և համապատասխան առաջարկությունների ներկայացում 2012թ. ընթացքում ֆինանսավորում չի պահանջում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն
23 «Թանգարան անիվների վրա» և «Շարժական գրադարան» ծրագրերի իրականացում Սահմանամերձ և հեռավոր շրջանների բնակավայրերի մշակութային սպասարկում` իրականացված ծրագրերի միջոցով: 2012թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե ՀՀ մշակույթի նախարարություն