Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1549-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2012 թվականի N 727-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1549-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 1549-Ա որոշման 1-ին կետում «6 ամսով» բառերը փոխարինել «5 տարի ժամկետով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանակցել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1549-Ա որոշման 2-րդ կետի հիման վրա կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համաձայնագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում բանակցել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ և ապահովել հավատարմագրային կառավարչի գործող ծրագրում գործողությունների ժամկետների մասով համապատասխան փոփոխությունների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունիսի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։